Արմեն Օհանյան
  • Արմեն Օհանյան

  • Date of birth: May 17, 1979
  • Born: in Yerevan, Armenia.

  • Description: Արմեն Օհանյանը արձակագիր է և հանրային կապերի մասնագետ: Նա սկսել է իր գրական գործունեությունը բավականին ուշ՝ երեսուն տարեկանում: Իր առաջին գործերը տպագրվել են «Ինքնագիր» գրական հանդեսում, ապա «Գրեթերթում»: Նա Համազգային շարժման ակտիվիստ է և իր քաղաքական հայացքները արտահայտվում են իր ստեղծագործություններում: Նա սուր քննադատում է ժամանակակից հայ գրականությունը անվանելով այն զուտ նկարագրական: Իր ստեղծագործությունները անսովոր կառուցվածք ունեն, ժամանակակից փորձառական արվեստի ավանդույթներով, ինտերակտիվ են և տարբերվում են գրական հերոսների անսպասելի ընտրությամբ: Ընթերցողին ընձեռվում է բացառիկ հնարավորություն դառնալ պատմվածքների մասնակից և ավարտին հասցնել պատումը սեփական ցանկությամբ և երևակայությամբ:

    Այլ հեղինակների հետ համահեղինակությամբ ստեղծվել են նաև մի քանի պատմվածքներ՝ «Թռչող հեծանիվ» (համահեղինակ՝ Արամ Պաչյան) և «Խորհրդավոր նախաճաշ» (համահեղինակ՝ Լիլիթ Կարապետյան):

    Հեղինակի առաջին գիրքը «Կիկոսի վերադարձը» iպատմվածքների ժողովածուն է, որը լույս է տեսել 2013 թվականին:

    Մրցանակներ
    2011- «Արձակ» գրական մրցույթի 2րդ մրցանակ «Կիկոսի վերադարձը» պատմվածքի համար
    2012 - «Արձակ» գրական մրցույթի մրցանակ «Գերաստղ Մարիո» պատմվածքի համար

Topics